Shaqarayin diabet


Դիաբետը մի շարք տարբեր հիվանդությունների հավաքական անունն է, որի ժամանակ օրգանիզմը չի կարողանում ապահովել արյան գլյուկոզի կայուն նորմալ մակարդակը։

Գլյուկոզը շաքարի տեսակներից մեկն է, այստեղից էլ գալիս է այս հիվանդությունների «շաքարային դիաբետ» կամ «շաքարախտ» անվանումը։

Դիաբետի ժամանակ արյան գլյուկոզը լիարժեքորեն չի յուրացվում բջիջների կողմից, մնում ու կուտակվում է արյան մեջ՝ առաջ բերելով արյան գլյուկոզի մակարդակի բարձրացում։

Շաքարային դիաբետի հիմնական ախտանիշները ներառում են՝

  • մշտական ծարավի զգացում
  • հաճախամիզություն, մասնավորապես, գիշերային ժամերին
  • ընդհանուր հոգնածության զգացում
  • մարմնի զանգվածի կորուստ՝ գլխավորապես մկանների հաշվին։

Ի՞նչն է առաջացնում դիաբետ

Արյան մեջ գլյուկոզի մակարդակը գլխավորապես կարգավորվում է ինսուլին հորմոնի միջոցով։ Ինսուլինն արտադրվում է ենթաստամոքսային գեղձում (մյուս անվանումը՝ պանկրեաս)։

Երբ մեր ընդունած սնունդը մարսվում է և սննդանյութերը, այդ թվում՝ գլյուկոզը մուտք են գործում արյան հուն, ինսուլինն արյան գլյուկոզը տեղափոխում է բջիջներ, որտեղ էլ այս շաքարը տրոհվում է՝ առաջացնելով էներգիա։ Ինսուլինը մասնակցում է նաև բջիջների կողմից գլյուկոզի յուրացմանը:


Սակայն, եթե դուք ունեք դիաբետ, ձեր օրգանիզմը չի կարողանում գլյուկոզից ստանալ էներգիա, և սա այն պատճառով, որ չի արտադրվում բավարար քանակի ինսուլին, որի միջոցով գլյուկոզը կտեղափոխեր բջիջներ։ Երկրորդ դեպքում բավարար քանակով արտադրված ինսուլինը կարող է լինել «վնասված»՝ ոչ լիարժեք կամ «նորմալ չաշխատի»։ Երկու դեպքում էլ գլյուկոզը սկսում է մնալ ու կուտակվել արյան մեջ՝ առաջ բերելով արյան գլյուկոզի մակարդակի բարձրացում, որը կոչվում է հիպերգլիկեմիա։

Դիաբետի տեսակները

Առանձնացնում են դիաբետի երեք հիմնական տեսակներ։

1-ին տիպի դիաբետ

1-ին տիպի դիաբետը համարվում է աուտոիմուն հիվանդություն, որի ժամանակ օրգանիզմի իմունային համակարգը սկսում է «գրոհել» և վնասել ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջիջները։ Արդյունքում, քչացած ինսուլինը չի կարողանում ապահովել գլյուկոզի նորմալ նյութափոխանակությունը, և 1-ին տիպի դիաբետով հիվանդները ստիպված են լինում «ներքին» ինսուլինի պակասը լրացնել բժշկի կողմից նշանակված «արտաքին» ինսուլինով։ Այդ իսկ պատճառով 1-ին տիպի դիաբետը ներկայացվում է նաև որպես «ինսուլինակախյալ դիաբետ»։

Հիվանդությունը կարող է առաջանալ բոլոր տարիքներում, սակայն ավելի հատուկ է երեխաներին և դեռահասներին («պատանեական դիաբետ»)։

2-րդ տիպի դիաբետ

2-րդ տիպի դիաբետը կապված է ժառանգական գործոնների և ապրելակերպի ռիսկի գործոնների հետ, ներառյալ անառողջ սննդակարգը, անբավարար ֆիզիկական ակտիվությունը, մարմնի ավելցուկային կշիռը կամ գիրությունը։ Դիաբետի այս տեսակը անվանում են նաև «ինսուլին ոչկախյալ»:


2-րդ տիպի դիաբետով հիվանդները կարող են կառավարել իրենց այս վիճակը ապրելակերպի առողջացման շնորհիվ։ Այնուամենայնիվ, որոշ դեպքերում անհրաժեշտություն է ծագում արյան գլյուկոզի բարձր մակարդակը մեղմացնել և կայունացնել դիաբետի դեղերի, երբեմն էլ՝ ինսուլինի միջոցով։

2-րդ տիպի դիաբետը հիմնականում զարգանում է 40-ն անց մարդկանց մոտ, թեև վերջին տարիներին նկատվում է հիվանդության «երիտասարդացում»։

Հղիների (հեստացիոն) դիաբետ

Դիաբետի այս տեսակը հանդիպում է կանանց մոտ հղիության ընթացում։ Սովորաբար, այս վիճակը ծննդաբերությունից հետո ինքնուրույն անհետանում է, սակայն, հեստացիոն դիաբետը բարձրացնում է կնոջ հետագա կյանքում 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը։

Հեստացիոն դիաբետը կարող է վերահսկվել առողջ սննդակարգի և ֆիզիկական վարժանքների կիառմամբ, թեև, դիաբետի դեղերը, այդ թվում ինսուլինը, կարող են դառնալ անհրաժեշտ՝ արյան գլյուկոզի մակարդակը կարգավորելու և հղիության ընթացքը բարդություններից զերծ պահելու համար։

Հսկողություն

Տնային պայմաններում դիաբետի հսկողությունը կատարվում է գլյուկոմետրի միջոցով մազանոթային արյան գլյուկոզի չափմամբ։ Այսպիսի հսկողության կարիք ունեն հատկապես ինսուլին ստացող կամ ուղեկցող այլ լուրջ հիվանդություններով անձինք։

Источник: medex.am

21-րդ դարի ամենատարածված հիվանդություններից.


ռաջացումը պայմաավորված է ենթաստամոքսային գեղձի ֆունցիայի խանգարմամբ:

Фото Hospitals.am.

Դիաբետն առաջանում է արյան մեջ ինսուլինի քանակի հարաբերական կամ բացարձակ պակասի դեպքում:Գոյություն ունի դիաբետի 2 տարատեսակ՝առաջին և երկրորդ տիպի, և հղիության շաքարային դիաբետ: Ներկայումս շատացել են առաջին տիպին պատկանող դիվանդները։ Այս տիպը հիմանականում հանդիպում է երեխաների մոտ և պայմանավորված է ժառանգականության գործոնով։Առաջին տիպի շաքարային դիաբետի դեպքում ենթաստամոքսային գեղձի բետա բջիջների խաթարված աշխատանքի արդյունքում երեխաների օրգանիզմում ինսուլինի պակաս է նկատվում, ինչի հետևանքով՝ արյան բաղադրությունում բարձրանում է գլյուկոզայի մակարդակը: 2-րդ տիպի դիաբետի առաջացումը մասնագետները կապում են մարդու կենսակերպի հետ։Ընդհանրապես շաքարախտի ա.


նտեղի նյարդային վիճակը:Այս հիվանդության առկայության դեպքեում ախտահարվում է մարդու սիրտանոթային համակարգը, և մեծ և մանր անոթները։ Ժամանակի ընթացքում վնասվում է նաև տեսողական համակարգը։Այնուամենայնիվ այս հիվանդությունը համարվում է կառավարելի և պետք չէ խուճապի մատնվել, այլ անհրաժեշտ է հետևել ճիշտ սննդակարգին։

Источник: shabat.am

Shaqarayin diabetՇաքարախտը (շաքարային շատամիզություն, շաքարային դիաբետ) իրենից ներկայացնում է ինսուլինի անբավարարությամբ կամ նրա ֆունկցիայի նվազմամբ պայմանավորված ներզատական-նյութափոխանակային հիվանդություն, որի հետևանքով խանգարվում են նյութափոխանակության բոլոր ձևերը:

Պատճառներ
Շաքարախտի առաջացման խնդրում կարևոր նշանակություն ունի ժառանգականությունը: Շաքարախտի առաջացման այլ կ.


ո, ինչպես նաև ներզատիչ գեղձերի այլ հիվանդությունների (օրինակ` մակերիկամների կեղևի ուռուցքներ) առկայության դեպքում:

Պաթոգենեզ
Օրգանիզմում ինսուլինի անբավարարության կամ ակտիվության նվազման ժամանակ լյարդը և մկանները կորցնում են ընդունած շաքարը գլիկոգենի փոխարկելու ունակությունը: Դրա հետևանքով հյուսվածքները չեն կարողանում յուրացնել շաքարը և չեն կարողանում օգտագործել որպես էներգիայի աղբյուր, որը հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման` գերշաքարարյունության (հիպերգլիկեմիա) և մեզի միջոցով հեռացման` շաքարամիզության (գլիկոզուրիա): Այդ ախտանշանները շաքարախտի հիմնական դրսևորումներն են: Հիվանդի առաջին գանգատը, որպես կանոն, մշտական սաստիկ ծարավն է և առատ (օրը 6 լիտր և ավելի) մեզի արտազատումը: Հիվանդի մեզը պարունակում է շաքար, որի հետևանքով ունի բարձր տեսական կշիռ: Հաճախ նկատվում է մաշկի (հատկապես` շեքի) առատ քոր: Շաքարախտին բնորոշ է մաշկի թարախաբշտիկային հիվանդությունների հակումը, հնարավոր են նաև սեռական ֆունկցիայի խանգարումներ: Ոչ ճիշտ կամ անբավարար բուժման .


արավի զգացումը, թուլությունը, քորը, նկատվում է մաշկի լորձաթաղանթների չորություն, ավելանում է արտազատվող մեզի քանակը, ի հայտ են գալիս սրտխառնոց, փսխում, բերանից ացետոնի հոտ է փչում: Ինքնազգացողությունն անընդհատ վատանում է, թորշոմածությունը, քնկոտությունը փոխարինվում են անգիտակից վիճակներով, առաջանում է ամենածանր բարդությունը` շաքարային կոմա: Հիվանդության ընթացքը ծանրանալիս հարկավոր է անհապաղ դիմել բժշկի:

Բուժում
Շաքարախտ հիվանդության բուժումն իրականացվում է բժշկի մշտական հսկողությամբ` հիվանդի ամբողջ կյանքի ընթացքում: Շաքարախտ հայտնաբերելիս անհրաժեշտ է հիվանդին անմիջապես հոսպիտալացնել` մանրակրկիտ հետազոտման և բուժման մեթոդն ընտրելու նպատակով: Բուժման հիմանական միջոցներն են սննդակարգը, շաքարի քանակությունը նվազեցնող պատրաստուկները, իսկ նպատակը` օրգանիզմում նյութափոխանակային գործընթացները կարգավորելը, որի համար ցուցանիշ է ծառայում արյան մեջ շաքարի մակարդակի նվազումը մինչև բնականոնին մոտ աստիճանի, մեզում շաքարի բացակայությունը կամ նվազագույն քանակը: Բուժման միջոցներն ընտրելիս բժիշկը հաշվի է առնում հիվանդության ձևը, ընթացքը, բարդությունների առկայությունը: Օրինակ` ինսուլինի բացարձակ անբավարարությամբ ուղեկցվող պատանեկան շաքարախտի ժամանակ անհրաժեշտ է ներարկել ինսուլին, որպեսզի օրգանիզմում լրացվի նրա պակասը: Տարեցտարի (հատկապես ինսուլինի հարաբերական անբավարարությամբ գեր մարդկանց) շաքարախտի ժամանակ փոխհատուցումը հաջողվում է սննդակարգի պահպանման և արյան մեջ շաքարի քանակը նվազեցնող միջոցներով:


Սննդակարգն անհրաժեշտ է շաքարախտի ցանկացած ձևի բուժման համար: Հիվանդության թեթև ձևերով տառապող շատ հիվանդների մոտ փոխհատուցումը հաջողվում է սննդակարգով` առանց դեղանյութերի ընդունման: Ամենից առաջ սահմանափակվում են աշխաջրերը` մինչև սննդի ընդհանուր կալորիականության 50-60 տոկոսը, գործնականում սննդի օրաբաժնից բացառում են դյուրամարս աշխաջրեր պարունակող մթերքը. դրանք կարելի է փոխարինել ձավարեղենով, բանջարեղենով, կարտոֆիլով, սև հացով և այլ մթերքով (քանակը որոշում է բժիշկը): Ճարպերը պետք է կազմեն սննդի ընդհանուր կալորիականության 25 տոկոսը, իսկ շաքարախտային կոմայի վտանգով ուղեկցվող սրացման դեպքում կարագը և մյուս ճարպերը լրիվ բացառվում են: Սպիտակուցներին ընկնում է սննդի կալորիականությամ մոտ 20 տոկոսը: Յուրաքանչյուր դեպքում հաշվի են առնվում հիվանդի մարմնի քաշը, ճարպակալման արտադրությունը կամ բացակայությունը և այլն: Անհրաժեշտ է սննդի բավարար վիտամինացում` հատկապես B խմբի և C վիտամիններով: Սնունդը կոտորակային է. 1-ին նախաճաշը պետք է պարունակի սննդի օրական կալորիականության 25 տոկոսը, 2-րդ նախաճաշը 10 տոկոսը, ճաշը 35 տոկոսը, հետճաշիկը` 10 տոկոսը, ընթրիքը` 20 տոկոսը: Շաքարախտով հիվանդների համար արտադրվում է հեշտ յուրացվող աշխաջրեր պարունակող հատուկ մթերք, շաքարային կոնֆետ, հաց, թխվածքաբլիթ, երշիկեղեն և այլն:


Shaqarayin diabet

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին

Источник: www.doctors.am

Շաքարային դիաբետ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | Ամալյա Գաբրիելյան | April 5, 2010 10:23


Shaqarayin diabetՀայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում շաքարային դիաբետով տառապող մարդկանց թիվը շարունակում է աճել: Եթե 1990 թ. գրանցված էր 35500 հիվանդ, ապա 2007 թ. հիվանդների թիվը հասել էր 45501-ի:

Շաքարային դիաբետը ներզատական համակարգի հիվանդությունների մի խումբ է, որը բնութագրվում է ինսուլին հորմոնի պակասով կամ դրա լիակատար բացակայությամբ: Ինսուլինը սինթեզվում է ենթաստամոքսային գեղձում և կարգավորում է նյութափոխանակությունը: Ինսուլինի պակասի հետևանքով առաջանում են նյութափոխանակության լուրջ խանգարումներ, և գլյուկոզայի պարունակությունն արյան մեջ մեծանում է: Հետաքրքիր է, որ շաքարային դիաբետը հանդիպում է նաև որոշ կենդանիների, օրինակ` կատուների մոտ:


Շաքարային դիաբետի ամենատարածված տեսակներն առաջին և երկրորդ տիպի դիաբետներն են:

Առաջին տեսակի դիաբետ

Առաջին տեսակի դիաբետի դեպքում ենթաստամոքսային գեղձի էնդոկրինային բջիջները վնասվում են (օրինակ` սթրեսների, վիրուսային ինֆեկցիաների կամ որոշ հիվանդությունների պատճառով) և բավարար քանակությամբ ինսուլին չեն կարողանում սինթեզել: Այս հիվանդներն ինսուլինի մշտական կարիք են զգում: Դիաբետի այս տեսակը, որպես կանոն, զարգանում է մանկական կամ պատանեկան տարիքում և կազմում է դիաբետի բոլոր դեպքերի մոտ 10-15%-ը: Բուժման բացակայության դեպքում առաջին տեսակի դիաբետը շատ արագ է զարգանում և կարող է ծանր հետևանքների, նույնիսկ մահվան հանգեցնել: Հիմնական ախտանշաններն են` սաստիկ ծարավի զգացումը, մշտական հոգնածության զգացողությունը, քաշի կտրուկ կորուստը, ուշաթափությունները:

Երկրորդ տեսակի դիաբետ

Սա ավելի լայն տարածում ունի, քան առաջինը (բոլոր դեպքերի մոտ 85-90%-ը): Ավելի հաճախ է հանդիպում 40-նն անց մարդկանց շրջանում և, որպես կանոն, կապված է սխալ սննդի և քաշի ավելացման հետ: Մասնագետների խոսքերով, դրա ամենակարևոր պատճառներն են ֆիզիկական ակտիվության բացակայությունը և սխալ սնունդը, որը հանգեցնում է նյութափոխանակության խախտումների ու գիրության:


Երկրորդ տեսակի դիաբետի դեպքում բջիջները կորցնում են իրենց զգայունությունը ինսուլինի նկատմամբ, իսկ ինսուլինը սինթեզվում է, երբեմն նույնիսկ նորմից էլ ավելի շատ քանակությամբ:

Ի տարբերություն առաջին տեսակի դիաբետի` երկրորդը զարգանում է դանդաղ, բայց եթե հիվանդը չհսկի իր արյան մեջ շաքարի քանակությունը, կարող են առաջանալ մի շարք խնդիրներ, օրինակ` տեսողության խախտումներ, երիկամների աշխատանքի խախտումներ, մանր անոթների և նյարդերի վնասվածքներ և այլն: Վնասվել կարող են նաև մարսողական, սիրտանոթային և սեռական համակարգերը:

Երկրորդ տեսակի դիաբետի ախտանշանները երբեմն այնքան ակնհայտ չեն, ինչքան առաջին տեսակինը: Հիվանդները զգում են ուժեղ ծարավ, հաճախ են տարբեր տեսակի (մանավանդ միզուղիների) ինֆեկցիաներով տառապում: Երբեմն նկատվում է նաև օրգանիզմի ջրազրկում, քաշի կտրուկ կորուստ, հոգնածություն և այլն: Երբեմն էլ հիվանդներն ընդհանրապես ոչ մի ախտանշան չեն զգում և կարող են  չիմանալ էլ իրենց հիվանդության մասին, մինչև մի օր այն չհայտնաբերվի արյան հետազոտության միջոցով:

Կան նաև դիաբետի այլ տեսակներ (ինչպես, օրինակ, MODY-դիաբետը), բայց դրանք շատ ավելի հազվադեպ են և իրենց հիվանդության ընթացքով հիմնականում նման են առաջին կամ երկրորդ տեսակին:

Բոլոր դիաբետները համարվում են ժառանգաբար փոխանցվող հիվանդություններ: Ավելի ճիշտ, ժառանգաբար փոխանցվում է այս հիվանդության հակվածությունը, իսկ հիվանդանալը կախված է արդեն արտաքին պայմաններից և մի շարք հանգամանքներից:

Բուժումը

Այսօր շաքարային դիաբետն արդեն չի համարվում այնպիսի հիվանդություն, որը զրկում է մարդուն նորմալ ապրելու և աշխատելու հնարավորությունից: Բուժումն, իհարկե, կախված է դիաբետի տեսակից: Առաջին տեսակի դիաբետով տառապող մարդիկ պարտադիր ստանում են ինսուլինի ներարկումներ, մինչդեռ երկրորդ տիպի դիաբետի դեպքում հաճախ բավական է ճիշտ սնվելը և բժշկի նշանակած դեղերն ընդունելը:

Ճիշտ սնունդ հասկացությունն այս համատեքստում շատ հարաբերական և անհատական է: Դիետան կախված է մարդու տարիքից, ֆիզիկական ակտիվությունից, քաշից և շատ ու շատ այլ հանգամանքներից: Ճիշտ սննդակարգը, իսկ որոշ դեպքերում նաև խիստ դիետան, շատ կարևոր է թե՛ առաջին, թե՛ երկրորդ տեսակի դիաբետով տառապող մարդկանց համար:

Դիաբետով հիվանդ մարդու սննդակարգի գլխավոր նպատակը մարդու արյան մեջ շաքարի, ինչպես նաև յուղերի և խոլեստերինի պարունակությունը  չափի մեջ պահելն է: Կերակուրները պիտի լինեն տարատեսակ և պարունակեն բավարար քանակությամբ սպիտակուցներ, վիտամիններ և այլ օգտակար նյութեր: Միաժամանակ դիաբետիկի սնունդը պիտի ապահովի բավարար քանակությամբ էներգիայով և նպաստի հիվանդի քաշի կարգավորմանը, այսինքն` ավելացնի, եթե այն պակաս է, և պակասեցնի, եթե հիվանդն ավելորդ քաշ ունի:

Մասնագետներն ասում են, որ դիաբետով հիվանդ մարդու սնունդը պիտի բաղկացած լինի 55-60% ածխաջրերից, 20-25% յուղերից և 15-20% սպիտակուցներից:

Եթե դիաբետով հիվանդ մարդը հետևի իր սննդակարգին, ընդունի բժշկի նշանակած դեղերը և ֆիզիկապես ակտիվ լինի, նրա կյանքը միանգամայն լիարժեք  ու բնականոն կլինի:

Источник: archive.ankakh.com

Shaqarayin diabetՇաքարային դիաբետի ժամանակ բուժական սննդակարգի հիմնական սկզբունքները, որոնք ոչ միայն հեշտ իրագործելի են հիվանդի, այլև ընդունելի ու օգտակար ընտանիքի մյուս անդամների համար` այսպիսին են:

Հավասարակշռված, ռացիոնալ սննդի ապահովում, այսինքն` օրգանիզմի նորմալ գործունեության համար անհրաժեշտ բազմազան սննդամթերքների և սննդարար նյութերի (սպիտակուցներ, վիտամիններ, ճարպեր, ածխաջրեր և հանքային նյութեր) օգտագործում: Օրաբաժնում պետք է լինեն հացահատիկային կուլտուրաներ, բանջարեղեն, մրգեր, կաթնամթերք, միս և մսամթերք, կարագ և ձեթ, բուսական և կենդանական յուղեր:

Սննդակարգի պահպանում:

Օրվա ընթացքում պետք է սնվել 4-5 անգամ, առավոտյան անպայման նախաճաշել:

Ածխաջրերի սահմանափակում:

Բացառվում են շաքարը և շաքար պարունակող սննդամթերքը (օրինակ` ջեմերը, մուրաբաները, շաքարով պատրաստած բնական հյութերը, պաղպաղակը, թխվածքը, գազավորված գունավոր ըմպելիքները): Գերադասելի են գլիկեմիկ ցածր ինդեքսով* և բջջանյութով հարուստ սննդամթերքը և ըմպելիքները, օրինակ` բանջարեղենը, կանաչեղենը, թեփով հարստացված, ամբողջական, չկեղևազտված ցորենի ալյուրից պատրաստված մակարոնեղենը, բաց շագանակագույն (ոչ սև) չողորկված բրինձը:

Օգտագործվող կենդանական ճարպի քանակի սահմանափակում:

Մսի և թռչնամսի վրայից հեռացրեք նկատելի ճարպը, ընտրեք ցածր յուղայնությամբ միս և կաթնամթերք, կերակուր պատրաստելիս յուղն օգտագործեք չափավոր: Խորհուրդ ենք տալիս կարդալ պիտակի վրա զետեղված սննդային արժեքի վերաբերյալ տվյալները:

Սննդի պատրաստման խոհարարական կանոնների պահպանում:

Սննդամթերքն օգտագործեք խաշած կամ եփած վիճակում: Հրաժարվեք ախորժակը լավացնող համեմունքներից:

Շաբաթը 2-3 օր հայտարարեք, այսպես կոչված` բեռնաթափման օրեր (ընդունեք ցածր կալորայնությամբ սնունդ` 600-800 կկալ): Դա նպատակահարմար է այն օրերին, երբ Ձեր ամուսինը նախորդ օրը մասնակցել է ճաշկերույթի, և բեռնաթափման օրը շատ ծանր աշխատանքային օր չէ:

Ալկոհոլի օգտագործման սահմանափակում, գերադասելի է բացառում:

Այս խորհուրդներն ընդունելի են ընտանիքի բոլոր անդամների համար:

Շաքարային դիաբետի ժամանակ սնունդը կարևոր է ոչ միայն որպես բուժման, այլև մի շարք բարդությունների կանխմանը նպաստող միջոց: Ճիշտ սննդակարգի շնորհիվ արյան մեջ նվազում է գլուկոզայի, գլիկոլիզացված հեմոգլոբինի, ցածր խտության լիպոպրոտեիդների մակարդակը: Այս խորհուրդներով առաջնորդվելու շնորհիվ նվազում է մարմնի քաշը, պակասում բուժման ընթացքում շաքարի մակարդակն իջեցնող դեղերի չափը, ընդհուպ մինչև դրանց ընդունման դադարեցումը:

Источник: blognews.am


Leave a Comment

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте как обрабатываются ваши данные комментариев.